14:02
«Հրաժարականը օրերի հարցա, տեքստի ու էքզիթ ստրատեգիայի վրա են հիմա մտածում…». Մարինե Մանուչարյան

2018 թվականի ապրիլի 20-22-ի արանքն էր (օրը լավ չեմ հիշում, կարծեմ Նիկոլին ու Արարատին ձերբակալել էին), Հանրապետության հրապարակում մի խումբ ընկերների հետ կանգնած էի հանդեսը փչացնողի դեմքով (որակումը կողքիններս էին տվել ): Հարցրեցին` ի՞նչ ես կարծում, ի՞նչա լինելու, ասեցի` հրաժարականը օրերի հարցա, տեքստի ու էքզիթ ստրատեգիայի վրա են հիմա մտածում: Հաջորդիվ կդատի Քոչարյանին, կբյուրեղացնի, ու Քոչարյանը կգա իշխանության: Չգիտեմ, թե կողքիս կանգնածները, որքան ազնվություն, համարձակություն կունենան կամ հիշողության խաթարումներ չեն ունենա, որ ասածս հաստատեն: Ինչևէ, այսօր մենք ականատես ենք լինում կանխատեսածիս վերջին արարին: Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում:

#փաստ101

Մարինե Մանուչարյանի էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս