«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել։
     Այո (և դա ՊՆ-ի կադրերում էլ է երևում), ադրբեջանական բանակը հասել էր նշված ճանապարհին, որտեղ և ստացավ ըստ արժանավույնի։ Ճանապարհն այժմ իրոք հայկական բանակն է հսկում, բայց այն դեռևս վտանգավոր է։
     Եվ ևս մի կարևոր բան։ Նկատեցի՞ք, որ ՊԲ-ն արդյունավետ օգտագործում է հետախուզական ԱԹՍ։
     Հ.Գ. Առավոտվանից չէի գրում, սպասում էի ՊՆ-ն տար, նոր հրապարակեի։ Ամբողջը արդեն տրվել է պաշտոնապես»: