17:29
«Խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում». Թևան Պողոսյան

Պարտավոր ենք պահպանել մեր զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։

Սեպտեմբերի 29-ից Արցախում եմ, միայն 3 օր եմ բացակայել: Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերվածությունները, անմահացածների և վիրավորների ցավը` մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։

Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց արդյո՞ք ականատեսը պետք է իր մեջ պահի և չարտահայտի։ Ոլորտները բազմազան են, բայց հատուկ ցանկանում եմ նշել մեր զինվորների սննդի մատակարրարների աշխատանքը, հենց մարտադաշտում` իրենց կողքին։

Դավիթ, Ալիկ, Տիգո… բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ ետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունը ամրապնդելու վրա։

Խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի´ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե´ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ։

Չեք հասկանու՞մ…

Թևան Պողոսյանի էջից:

 

 

 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս