Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ սիրիական աղբյուրների, Թուրքիայի կողմից հավաքագրված և Ադրբեջան ուղարկված ահաբեկիչներից 119-ը ոչնչացվել են, որից 78-ի դիակները Թուրքիան արդեն փոխադրել է Սիրիա, իսկ մնացածին դեռ չեն կարողանում հանել ռազմական գոտուց։
     Թուրքիան արդեն մեծ խնդիր ունի Սիրիայից ահաբեկիչների հավաքագրման հետ, քանի որ մեծ դերակատարություն ունի կրոնական գործոնը։ Այժմ ահաբեկիչներին ասում են, որ իրենք ոչ թե գնալու են Ադրբեջան և կռվեն հայերի դեմ, այլ գնալու են Ադրբեջան և պահպանեն նավթամուղերը, նավթահորերը և այլն։ Ակնհայտորեն, Թուրքիան ստում է և այժմ, կրկին ըստ սիրիական աղբյուրների, պայմանավորվածություններ է ձեռք բերում «Սուլթան Մուրադ» և «Ալ-Համզատ դիվիզիա» ահաբեկչական խմբավորումների հետ, որպեսզի ահաբեկիչներ կրկին Ադրբեջան տանի»։