Հակասական զգացողույթուններ են հարուցում մարդիկ, որ «կլորացրած» աչքերով այսօր ասում են. արա՜, փաստորեն, սրանք ոստիկաններով մարդկանց խոշտանգում են (տուգանում են, հավայի տեղը պարգևավճարվում են, թուրքիայի հետ հայոց պատմության դասագրքի գրելիք-չգրելիք են համաձայնեցնում)... Չէի-ի-ի՜նք պատկերացնում... Հա, հենց էդպես էլ ասում են՝ չէինք պատկերացնում (սրան դեռ կվերադառնամ): Նկատեմ, որ խոսքս պրիմիտիվ ընկալում ունեցող «պողոսների» մասին չէ, այլ՝ որոշակի կրթական ցենզ, գիտելիք, տրամաբանություն, կյանքի փորձ ունեցող մարդկանց: Մարդիկ, որոնց հանդեպ ես անտարբեր չեմ, որոնց շարքում կան նաև ծանոթ-հարազատներ, անկախ այն բանից, թե իմ հասցեին ինչ են ասել (դա իրենց է բնորոշում, ո՛չ ինձ)
Հա, ու ասում են՝ «չէի՜նք պատկերացնում»: Ավելի «մոռացկոտներն» ասում են՝ «բայց ո-ո՜վ կպատկերացներ...»:
Ու մոռանալով մոռանում են, որ իրենց «պողոսակերպության» շրջանում ոչ միայն այպանում, պախարակում, անիծում ու հայհոյում էին հատուկենտ «պատկերացնողներին», սթափության կոչողներին, էլ «լափաման», էլ յեսիմ ի՜նչ... Էլ՝ «դու բան չես հասկանում...»
Իրենք հասկանում էին: Ու հիմա «կլորացրած» (հուսով եմ գոնե դա չեն կեղծում) աչքերով մի արմանք-զարմանք են կտրում, որ էլ ասելու չէ:
Բայց պե՛տք է ասել: Բա, հարգելինե՛ր, պատկերացնողներին խի՞, այսինքն՝ ինչո՞ւ էիք պախարակում-պիտակում: Բա գոնե էսօր, գոնե անհատական մակարդակով էդ մարդկանցից ներողություն խնդրելու տղամարդկություն ունեցեք:
Ինքս պատկերացնո՞ւմ էի...
Այո: Դետալային մանրամասնույթամբ չէի պատկերացնում (դա արդեն պատկերացում չէր լինի, այլ, կներեք, մարգարեանալու պես մի բան): Բայց այսօրվա բոլոր այլանդակ դրսևորումները պատկերացնում էի: Ոչ թե այն պատճառով, որ էդպես ուժեղ պատկերացնող եմ, ո՛չ: Ցանկացած բանական մարդ դա կարող էր պատկերացնել:
Ի՞նչ կար էդտեղ չպատկերացնելու:
Բա եթե մեկին կուռք ես սարքում ու կռապաշտանում ես, եթե մեկին անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն ես տալիս, եթե այդ մեկը նաև պաթոլոգիկ ստախոս է ու պրոֆեսիոնալ մուտիլովշիկ, եթե իրեն ու իր նմաններով ձևավորված կուտոկին բերում քո գլխին օրենքներ գրող ես կարգում, եթե (եթե, եթե...), ավելի ճիշտ՝ երբ, երբ, երբ այդ ամենն անում ես, հետևանքները էս են լինելու:
Ձեր իշխանությունը ձեր վրա «կայֆավատ ա լինելու», ինչ պոպոք ուզեն՝ գլխներիդ ջարդելու են, մտածելով կամ քթի տակ չարախնդալով, թե՝ «արա, հլա էս էլ անենք, տենանք էս՝ պողոս-պողոսուհիները ենթարկվո՞ւմ են...»:
Դրա համար մտածել պետք է ոչ միայն հետո...