«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակից Շամիրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ավագանու անդամ Անի Խաչատրյանը հենց նոր թիվ 93 մանկապարտեզի բակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կողքին կանգնած, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին անվանեց անդաստիարակ, ասաց՝ ցավակցում է այն երեխաներին, ովքեր սովորում են այստեղ՝ դրանով ոտնահարելով այն 3000 ծնողների, ընտանիքների իրավունքը, ովքեր ընտրել են կրթահամալիրը, ավելացրեց, որ ինքը միայն թիվ 93 պարտեզի շահերն է պաշտպանում, կրթահամալիրն իրեն հետաքրքիր չէ: Փորձեցի ավելի կիրթ ներկայացնել մերօրյա իրականությունը»: