Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։
Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։
Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։
Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»։