ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում կառուցվում են կամ մասնակի նորոգվում մանկապարտեզներ:
Նախորդ տարի մեկնարկել են և այժմ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Ծովասար համայնքներում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները:
Լոռու մարզի Արևաշող համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրով «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ:

Շարունակելի…»։