Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սկսվելա ...
Փողոցն արել է այն ամենաշատը, ինչը կարող էր անել. ոսկեզոծ պնակի մեջ դրված իշխանությունը հանձնել է փողոցի առաջնորդին։ Փողոցից այլ սպասելիքներ քայլողները չպետք է ունենան։
Փողոցը դժգոհների տեղն է, իսկ դժգոհում են որոշում ընդունողներից։
- Եթե գիտեք ինչ պետք է անեք ու կարող եք, անում եք, եթե ոչ, ապա ...։ Երկու տարվա ձեր քաղաքական գոյությունը հուշում է, որ ոչ գիտեք, ոչ էլ կարող եք։
Հիմիկվա գլխավոր խնդիրը ոչ թե այն է, թե ովքեր են գալու իշխանության, այլ գալու են, որ ի՞նչ անեն։
Բոլորն, ովքեր հավակնում են նոր կառավարություն կազմել, պետք է սեղանին դնեն իրենց նախագծերն, իսկ փողոցն, ուղիղ ժոողովրդավարության կանոնների համաձայն, դրանցից ընտրություն կկատարի։ Սկսվել է քաղաքական մտքի մրցակցության ժամանակը։
Հ. Գ. Շատերը մեղադրում են առնետներին խորտակվողը նավը լքելու համար ու չեն հիմնավորում, թե ինչու պետք է մնան նավում, որը խորտակվում է։
ԱԺ քայլական պատգամավորները պետք է լուծեն այդ խնդիրը, մնում են այդ նավում, թե այն լքում են»։