Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան եփես, ականջները, միևնույն է, հում են մնում:

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր: Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ: Լո՞ւրջ: Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Միքայել Մինասյանի իր հասցեին ուղղված մեղադրանքներին: