06:20
«Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով, ու քիչ թթվածնի սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք»

«Բաց նամակ

Ուրեմն էկեք խնդրին նայենք ներսից։
Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ անձնակազմը կաշվից դուրս է գալիս մարդկանց օգնելու համար, բայց խոսքը բուժքույրերի մասին է, որոնք ի վիճակի չեն քայլելու, այնքան ծանրաբեռնված է նրանց աշխատանքը և այնքան ցածր է նրանց աշխատավարձը, որ ափսոսում են կես հերթափոխով աշխատել։

Բազմիցս բարձրացվել է հիվանդանոցի կողմից այս հարցը, ինչին լուծում չի ստացվել։

 

Հարցս ուղղում եմ ՀՀ առողջապահության նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Ararat Mirzoyan Arsen Torosyan Դուք կարծում եք բյուջեն այնքան սուղ է , որ ամեն հարկում մեկ բուժքույր ու մեկ մայրապե՞տ պետք է աշխատի: Թթվածնային սարքերը էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդների մոտով տանում բերում են, որ մարդիկ թթվածին ունենան։ Չունեք գումարներ (բացի ձեր հավելավճարներից), որ հիվանդանոցն էս վիճակում լինի՞: Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով, ու քիչ թթվածին սարքերով- համաճարակ կհաղթահարե՞ք»:

As Hakobyan օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից

Առաջարկում ենք նաև
Լրահոս