Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վարչապետն ասում է, որ եթե կոմունալները չվճարեք' հնարավոր է, որ կոլապս լինի երկրում: Ասել եմ ու նորից կասեմ' երկու ամիս կորցրիք, կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը, մի խոսեք այնպես, որ մարդկանց թվա, թե կարող են չմուծել կոմունալ, կամ վարկի տոկոս ու դրանով ավելի խորացնելով մարդկանց սոցիալական վիճակը:
Միքանի օրից պարզ կլինի, որ վարկային արձակուրդ չկա, իսկ տոկոսները չվճարելու դեպքում կպայթի նաև բանկային համակարգը:
Օր առաջ պետք է կոչ անել «ձգել գոտիները», վերացնել նույնիսկ պարգևատրումների ֆոնդերը, համայնքների գիշերային լուսավորություն ծավալները նվազեցնել, խնայել ամեն ինչում ու սպասել:
Չի կարելի ձգտել միշտ լավը երևալ, քանզի իրականությունն այլ է: