Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եղեռնը պետք չի սարքել շոու:
Կարելի էր համեստի մեջ լիներ,որ երևար մարդը եկել է հարգելու,ոչ թե նկարվելու:
Տարվա մեջ յուրաքանչյուր օր կարող են այցելել»։
Ֆեյսբուքյան օգտատերերը կարծիք են հայտնել, թե երգչուհու այս գրառումն ուղղված է Միհրան Ծառուկյանին ու Արփի Գաբրիելյանին, որոնց լուսանկարն՝ արված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում համացանցում քննարկումների առիթ էր դարձել։