ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում Պետրոս Ղազարյանին ուղղված տեքստ է գրել՝

«Երբեք չմտածես, թե քրոջս ու ընկերոջս մասին ամոթալի քարոզչական նյութեր թխելն ու եթեր հեռարձակելը ինձ մոտ, մեզ մոտ նստվածք է թողել: Անգամ, եթե դա արվել է ինձ այդքան հոգեհարազատ հեռուստաալիքով, երևի հատուկ ցավ պատճառելու մղումով ու մարդկանց ձեռքերով, որոնք ամեն ինչ կտային, որ նման հանձնարարություն ստացած չլինեին: Դու շատ բան չգիտես:

Եթե հարկ լինի, ես քո խոսքի ազատության ու քո շահերի պաշտպանության համար ինձանից կախվածն էլի կանեմ: Հասկացար: Որովհետև անցյալը, իրար ճանաչելը, երեսին ասվածը, միասին կիսած հացն ու ընտանիքներով ճամփորդությունը ուրացող տեսակից չեմ:

Ընկեր ու հարազատ, արժեքներ ու անցյալն ուրացողին անգամ Նիկոլն է շատ, որ պատրաստ է օգտագործել ու առաջին իսկ առիթի դեպքում անմեղ մատաղացու դարձնել բոլորին, անգամ իր ամենատաղանդավոր սազանդարներին ու սեփական անցյալը վաճառածներին:

Մեր դռները էլի բաց են քո առաջ: Անկեղծությամբ'բաց են: Սրճարանները բացվեն' միասին կսրճենք: Եղածից էլ չենք խոսի: Այն ինքնին խոսուն է»:

Հիշեցնենք, որ այսօր Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Նրան փոխարինող է նշանակվել Լրատվական ծառայության տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։