ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումն օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներով»: