Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն քաղում ենք քաղաքային իշխանությունների ջանասիրաբար ու տքնաջան աշխատանքի առաջին պտուղները:

 

Փառահեղ լուծում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կառուցվելիք ինչ-որ անիմաստ էստակադայի փոխարեն գծվում է մի փառահեղ կլորակ: 2018 թվականից մինչ այսօր, դեռ երկար ժամանակ չանցած, ունենք մի զիլ, բարդագույն լուծումներով ներկված ու միանշանակ խցանումները զրոյացնող հրապարակոտ մի բան:

 

Հ.Գ. Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»: