Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն, անդրադառնալով գնաճին, հայտարարել է. "Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ' ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են"...

Բացարձակ չզարմացա Փաշինյանի սույն թիմակցի այս ցինիկ պատասխանից, քանի որ մարտնչող լկտիությունն ու տգիտությունը վաղուց են բույն դրել այս կառավարությունում... Հետաքրքիր է, ըստ սույն նախարարի,ոսպի և հնդկաձավարի փոխարինինչները որո՞նք են...
Ի դեպ, քանի որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարդկանց առաջարկում է հնդկաձավարի և ոսպի փոխարեն դրա փոխարինիչներն ուտել՝ չնշելով դրանք, ես առաջարկում եմ պարոն նախարարին այսուհետ մսի փոխարեն խոտ ուտել...Օրինակ՝ բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին պատկանող մի խոտ կա...Հենց դա դնի ու ուտի...Համ նրան դա շատ սազում է, համ էլ լավ գումար կտնտեսի...
Քանի դեռ հասարակությունը լուռումունջ տանում է այս իշխանությունների ներկայացուցիչների լկտի ցինիզմն ու տգիտությունը, սրանք ավելի են չարաշահելու մարդկանց համբերությունը...
Ի դեպ, այսօր արդեն 1 կգ ամենաէժան հնդկաձավարն արժեր 750 դրամ, իսկ ոսպը՝ 700 դրամ...
Հ.Գ. Փաշինյանի PR-ով զբաղվող դիլետանտներին էլ խորհուրդ կտամ հաջորդ՝ "Պատահական զանգ Փաշինյանից քաղաքացիներին" էժանագին շոուի ժամանակ հակառակ կողմում գտնվող մի քանի քաղաքացիների հրահանգեն, որ թանկացումների մասին բարձրաձայնեն..Էլ հնարավոր չէ խաբել մարդկանց...»