ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգևավճարով փակեք բերանները ու հանրությունից հեռու պահեք։

Բավ է չարաշահեք մեր պետականասիրությունը եւ ժողովրդի մեծահոգությունը։

Դուք հիվանդ եք՝ խորը եւ համապարփակ։ Կորոնավիրուսը քիչ էր, ձեր տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածքն էլ վրադիր։

Հատկապես այն հիվանդագին փսլնքոտներին, որ իրենց մանկամիտ լորձի ճահիճից մանդատով ու պաշտոնով անգամ ի վիճակի չեն դուրս գալ։

Դուք մարդկային լեզու, միտք եւ վերաբերմունք չեք հասկանում։

Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է եւ իր թիմը։

Հերիք է ժողովրդի եւ ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամիտության, էժան կայֆերի եւ բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները։

Բարով-խերով այս դրությունն ավարտվի, տակն եք մնալու մարդկանց ցասման, դարդերի եւ խեղված ճակատագրերի»։