Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«10 օրը մեկ պոպուլիզմով զբաղվելու մասին

Շատ լավ է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ախտահանում է Երևանի փողոցները, հասարակական տրանսպորտը, հանրային տարածքը և այլն, բայց, կներեք իհարկե, քաղաքային իշխանությունն ի՞նչ է մտածում: Կհիշեցնե՞ք կամ կփաստե՞ք` քանի անգամ է 10 օրվա ընթացքում հասարակական տրանսպորտ ախտահանվել համայնքի կողմից: Չնայած ի՞նչ կարիք կա: Շոուն արվեց, նկարները տեղադրվեց, անցավ, գնաց:

 

Թե բա պարգևավճար ենք փոխանցում բուժ աշխատակիցներին: Լա՞վ է: Վերին օղակին պարբերաբար տրվում են այդ պարգևավճարները: Միջին և ցածր օղակը... «դե կներեք...», «ինչ անենք...», «Ձեզ չենք կարող տալ, ոնց որ չտվեցինք 13-րդ աշխատավարձը, ինչի հետ միևնույն է, որ հույսեր էիք կապել»...

 

Ինչ խոսք, միակ բանը, որ չեմ վիճի` քաղաքային իշխանության PR թիմը շատ լավ է աշխատում: Ճիշտ ժամանակին պոպուլիզմի ճիշտ կարգավորումներ է: Լավ պրոդյուսերներ ունենք»: