Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի էջն է: Այո, ինչպես գիտենք, Լենան կին է և շարունակաբար բարձր ամբիոններից խոսում է ատելության խոսքի մասին...

Թույլ չեմ տա այս կնոջ էջից տարածել տեսանյութը, քանզի ամբողջությամբ նույնիսկ չլսեցի: Անդադար խորը սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ: Կինն ինչքան անբավարար պետք է լինի, որ այդչափ այլանդակ հայհոյանքներով տեսանյութ տարածի:

Հազար ամոթ ու հազար նողկանք նման «քաղաքական» գործչին ու «կնոջը»»: