Մի շատ կոնկրետ հարց էս քաղաքական բարդակի հեղինակներին, ՀՀ Ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին
Այն քաղաքացիները, որոնց կողմից շահագործվող ավտոմեքենաների տեխզննումն ավարտվում է այս ամսին ինչպե՞ս են տեխզննում իրականացնելու: Թաղապետարանները չեն ախատում, որ գույքահարկի զրոյական տան, իսկ ՃՈ-ից ասեցին, որ անկախ դրանից սեփականատերը կտուգանվի' առանց տեխզննման մեքենա շահագործելուց:
Հիմա հարցս. ի՞նչ անի քաղաքացին, երբ պետությունը չի կարողանում պատշաճ ապահովել օրենքի տառով առաջորդվող քաղաքացու պարտականությունների կատարումը: Հիմա քանի՞ վարորդ ունի սույն խնդիրը, քանսին եք տուգանելու ու քանիսն են հետո դիմելու դատարան էս աբսուրդը վիճարկելու համար:
Հ.Գ. Ես այս պահին կանգնած եմ տվյալ խնդրի առաջ ու քիչ առաջ խոսել եմ թե՛ թաղապետարանի ներկայացուցչի, թե ՃՈ-ի հետ ու մարդիկ փաստացի ինձ ասել են, որ հնարավորություն չունեն ապահովելու օրենքի տառին համապատասխան գործողությունները: Ես չեմ պատրաստվում չվարել մեքենաս, քանի որ մասնագիտական գործունեությանս իրականացման անվտանգության համար այն խիստ անհրաժեշտ միջոց է, բայց չեմ էլ պատրաստվում տուգանք մուծել պետությանը' իր իսկ գործառույթները իրականացնելու անկարողության պատճառով:
Հ.Գ.2 Սա կոչվում ա տոտալ բարդակ: Բարդակ որտեղ պետության ղեկին հայտնված անձանց դիլետանտության պատճառով քաղաքացիները հավելյալ խնդիրների առաջ են կանգնում: