Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց ըստ երևույթին, ազգաբնակչության աշխատող հատվածի մասին մեղմ ասած այնքան էլ ճիշտ պատկերացում չունեք։ Մեր երկրում օրավարձով աշխատողները հարյուրհազարավոր են։ Վստահաբար եմ ասում։ Ներողություն, բայց ոչ բոլորին է հաջողվել հեղափոխության ժամանակ հարմարավետ դիրքավորվել Ձեր կողքին և հետագայում պատգամավորի մանդատ ստանալ, ամիսը մեկ ոչինչ չասող ելույթ ունենալ ամբիոնից, պարտաճանաչ «կնոպկա» սեղմել և դրա համար վարձատրվել միջինում 500,000 դրամ աշխատավարձով, չհաշված պարգևավճարները։
Նաև արդարացի չէ մտածել, որ օրավարձով ապրողների համար մի շաբաթ եկամուտ չունենալը կործանում չէ։ Նորից սխալվում եք։ Հենց միայն իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ օրվա աշխատածը հազիվ օրվա կարիքներին էր բավարարում։ Բա հիմա էդ մարդիկ ի՞նչ անեն։ Ազնիվ չէ, պարո՛ն վարչապետ, ազնիվ չէ։
Քավ լիցի, չենք ասում՝ հարկերն ու վարկերը ջրեք, թող գնա։ Չէ՛։ Մարդիկ ընդամենը խնդրում են, որ ամեն տեսակի պարտադիր վճարումների համար խելամիտ հետաձգում լինի, ինչը, օրինակ, բանկերի մեծ մասը արել է, բայց նույնը չեն անում վարկային որոշ կազմակերպություններ։
Ինչպես 2018-ի գարնանը, այնպես էլ հիմա բնակչության մի ստվար զանգված, եթե ոչ մեծ մասը, Ձեր հանդեպ հարգանքով ու հավատով է լցված, հետևաբար խնդրում եմ նման նուրբ հարցերին ավելի զգույշ վերաբերվել։
Շնորհակալություն։
Գրառման տակ խնդրում եմ արձագանքեն օրավարձով ապրող մարդիկ, որպեսզի հասկանանք՝ ճիշտ եմ, թե ոչ։ Ամաչելու ոչինչ չկա, ինքս օրավարձով եմ ապրում։