ԱԺ ԲՀԿ-ական պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Երեկ Գյումրիում Դարվինի էվոլյուցիայի պրոցեսից խեղված մի կենդանի, ում պատահաբար մարդու և տղամադու անձնագիր են տվել, դաժանաբար ծեծելով սպանել է 43-ամյա կնոջ ու դաժան ծեծի ենթարկել այդ կնոջ 13-ամյա դստերը: Երեխան այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, խոսեցի գլխավոր բժշկի հետ, երեխայի վիճակը ծանր է ու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք:

Ու ինձ զարհուրեցնում են որոշ միաբջիջներ, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է:

Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է:

Ի դեպ, մինչ այս պահը երեխայի որեւէ հարազատ հիվանդանոց չի գնացել»։