Մի քանի փաստ «ում ̶կ̶ա̶ր̶ո̶ղ̶ է ̶ ̶լ̶ի̶ն̶ե̶լ̶ ձեռնտու կորոնավիրուսը» հարցադրումով հետաքրքրվողների համար

✔️Փետրվարի 23-ին Էր-Րիադում G20 երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների հանդիպումից հետո Արժույթի Միջազգային հիմնադրամը կանխատեսել է Չինաստանի տնտեսութան աճ՝ 5,6 %: Սա 0,4 %-ով ցածր է հունվարյան կանխատեսումից:

✔️Համաշխարհային տնտեսության աճն, ըստ նույն կանխատեսման, կկազմի մոտ 0,1 տոկոսային կետով պակաս:

✔️Այս պահի դրությամբ համաճարակի արդյունքում առավելապես տուժել են չինական ու եվրոպական տնտեսությունները: Չինաստանում դադարեցվել են շատ խոշոր ընկերությունների աշխատանքներ, ինչպես արտադրող, այնպես էլ մատակարարող (VW , BMW, Airbus, Fiat Chrysler և այլն): Եվրոպական երկու ամենախոշոր տնտեսությունները՝ Ֆրանսիան ու Գերմանիան տուժել են՝ ի հաշիվ Չինաստանում սպառման ծավալների անկման (եվրոպական երկու տնտեսություններն ատահանող տնտեսություններ են: Արտահանումն ապահովում է այս երկրների եկամուտների մոտ 40 %-ը):

✔️Որքան էլ տարօրինակ թվա, Չինաստանի հետ սերտ համագործակցության մեջ գտնվող ամերիկյան տնտեսությունը այս պահին տուժել է ամենաքիչը՝ ի հաշիվ առավելապես ներքին սպառման:

✔️Ամերիկյան տնտեսությունը նույնիսկ որոշակիորեն շահել է՝ պայմանավորված ֆինանսական շուկաներում տրամադրությունների փոփոխություններով. չինական արժեթղթերի անկման արդյունքում մեծացել է հետաքրքրությունն ավելի կայուն՝ ամերիկյան արժեթղթերի նկատմամբ:

✔️Արժույթի միջազգային հիմնադրամը բացասական կանխատեսում է ներկայացրել նաև խոցելի առողջապահական համակարգ ունեցող երկրների համար:

✔️Եվրոպական բորսաներն անկում են ապրել 3 %-ով:

Սրանք, իհարկե, տնտեսությունից եկող նախնական ազդակներ են և ուղիղ համեմատական են համաճարակի հետագա դրսևորումների հետ:

Այնուամենայնիվ, այս պահին հստակ արտացոլում են՝ ո՞ր երկրներին է առավելապես վնասել համաճարակի բռնկումը: