Հարգելի Երևանի քաղաքապետարան, Կենտրոն վարչական շրջան, Արամի 86-ն ա, որի նորմալ մայթ վերածվել ա 50 սանտիմանոց, մեկ հոգու համար նախատեսված մայթի: Ու սա քաղաքի սրտում:
Եթե վարձակալվել է աթոռներ տեղադրելու համար, ապա ինչպես Եվրոպայում է արվում՝ արևը դուրս ա գալիս՝ աթոռները շարում են, արևը մայր ա մտնում՝ աթոռները հավաքում են՝ մայթը թողնելով մարդկանց: Ոչ թե 6 ամիս սենց բարիկադավորել քարից կոնստրուկցիաներով ու մարդկանց ստիպել փողոցով քայլել:
Կխնդրեի պարզաբանել, թե ինչ հիմքով է այս հաստատությունը զավթել մայթը, դեռ ինչքան ա զավթած մնալու ու ինչքան ենք փողոցով քայլելու: Շնորհակալություն: