Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել սպանված զինծառայողի հարազատներին զսպելու, ընդ որում՝ կարմիր բերետավորներ: Ամոթ և խայտառակություն: Սա ինձ հիշեցրեց տարիներ առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան դեպքը, երբ Վերին Գետաշեն գյուղը նրա դին բերում էր Երևան՝ կառավարության շենք: Գյուղացիների ճանապարհը կտրել էին Վովայի հրոսակները, ծեծել գյուղացիներին, շուռ տվել դագաղը...: Ահա, թե ինչպես է բարեփոխվում վարչապետին կից ոստիկանությունը: Նախ, հայրենիքի ծառայությանը մեկնած զինվորին են սպանում, ապա հարազատներին բիրտ ուժով զսպում: Բայց դուք եք սպանել զինվորին, գնացեք առանց ծպտուն հանելու խոնարվեք զինվորի ընտանիքի և նրա հարազատների առջև: Վերջապես գիտակցեք ձեր պատասխանատվությունը»: