ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի Arsinée Khanjian,
Հանկարծ Ձեր բախտը չփորձեք ու չգաք Հայաստան: Քանի որ Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է' «թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր», իսկ Դուք Հայաստանում հայտնվում եք միայն անկարգությունների և խառնակչության օրերին, ապա խորհուրդ չի տրվում բախտ փորձել: Նույնիսկ ֆիլմ նկարելը և չցուցադրելը Ձեզ չի փրկի: Լուրջ, չանեք նման բան: Սկոլիոզով հիվանդ մարդիկ Ձեզ ծեծել կտան' ներքին զորքերի մահակներով, չանեք նման բան»: