Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:
Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ», - գրել է նա։