Դավիթ Անանյանը հայտարարում է, որ 2019 թվականին ՊԵԿ-ում պարգևավճարներն ավելացել են 800 միլիոն դրամով և կազմել 5.8 միլիարդ դրամ, ազատվել է աշխատանքից '967 աշխատակից և համալրվել ' 600 աշխատակցով:
Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ: 2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար՝ նախորդ տարվա համեմատ՝ 125 հազարով ավելի:
Պատկերավոր ասած' 2019թ.-ին աշխատակիցների քանակը ՊԵԿ-ում նվազել է, աշխատավարձերը պարգևավճարների տեսքով շեշտակի ավելացել, իսկ օրինակ տասնյակ ավտոներկրողներ, որոնց միջոցով 58մլրդ. Դրամ ավել գումար է գանձվել պետբյուջե , օրերով հերթ են կանգնել և չեն հասցրել մաքսազերծել իրենց մեքենաները: Հարց է առաջանում. Այդ դեպքում ինչի համար են պարգևատրվել ՊԵԿ-ում? չկատարված աշխատանքի , թե ստեղծած խնդիրների համար? , միթե հնարավոր չէր գոնե տարվա վերջ ավելացնել աշխատակիցների քանակը, որպեսզի այսօր ավտոներկրողները անելանելի վիճակում չհայտվեին ու բողոքի ակցիա չիրականացներին:
ՊԵԿ-ը պետք է որևէ լուծում գտնի և 2019թ-ի սակագներով մաքսազերծի չմաքսազերծված մեքենաները, հակառակ պարագայում մի քանի տասնյակ ավտոներկրող հայտնվելու է լուրջ ֆինանսական խնդիրների կամ սնանկացման եզրին: