«Էս նախատոնական նարդի-բլոտ եք խաղում, հա՞: Էս վիդեոն նկարում եմ, որ մի քանի հոգի ասեն` էս պարապ պորտաբույծները նստել են, ճանապարհը փակել են, ներդրման դեմը կտրել են, նարդի են խաղում: Ժողովուրդ մենք Նոր տարվա գիշերը Ամուլսարի պոստում ենք լինելու, ովքեր որ կցանկանան Նոր տարին դիմավորեն Ամուլսարի պոստում, կրակի մոտ, մեծ սիրով կսպասենք իրենց»,- Ամուլսարում արված իր տեսանյութում ասում է բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: