Ամփոփելով «Ընձառյուծի տարին»՝ վստահորեն կարող ենք ասել, որ այն իսկապես հաջողակ էր: Այս մեկ տարվա ընթացքում հայտնաբերվեցին ու նկարահանվեցին նոր ընձառյուծներ, որոնք այսօր շրջում են մեր լեռներով՝ զարդարելով մեր բնությունը: Մենք բոլորս շատ գործ ունենք անելու մեր բնության պահպանության համար: Անգամ մի փոքր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի դիմաց բնությունը հազարապատիկն է մեզ վերադարձնում' ցուցադրելով դեռևս իր չբացահայտված գեղեցկությունը: