04:28
«Ու՞ր է Փաշինյանը. անհաջող լուսանկար, թե՞…». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.

«Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից ԶԼՄ-ներում տարածվեցին մի քանի լուսանկարներ, որոնցից մեկը՝ որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «երկրորդ շարքում» է գտվում մեծ քննարկումների առիթ տվեց…

Որքան էլ ես քննադատում եմ Հայաստանի վարչապետի գործնեությունն, ամեն դեպքում, ինձ համար պարոն Փաշինյանի այս «անտեսված» և «վտարանդի» կարգավիճակը մեծ տհաճություն պատճառեց… Չէի ցանկանա մեր երկրի ղեկավարին այս կարգավիճակում տեսնել…

Այս լուսանկարը ցայտուն ցույց է տալիս պարոն Փաշինյանի կարգավիճակը ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում…

Լուսանկարը դիտելիս որևէ մեկը չի կարող պատճառաբանել, թե այն կատարվել է անհաջող ռակուրսից, ինչպես պարոն վարչապետի կողմնակիցները բացատրեցին սույն թվականի մայիսի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքից հետո կատարված լուսանկարի պարագայում, երբ պարոն Փաշինյանին իր մարմնով փակել էր Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյին և Հայաստանի վարչապետը չէր երևում…
Սանկտ Պետերբուրգում կատարված այս լուսանկաը, որ ռակուրսից էլ որ նկարահանվեր միևնույն է՝ պարոն Փաշինյանը կմնար «երկրորդ շարքում»՝ Պուտինի խոսքը Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների արանքից ունկնդրողի կարգավիճակում…
Զարմանալի է, Հայաստանում շատերին պատեպատ տվող և ասֆալտին փռող պարոն Փաշինյանը չէր կարող Սանկտ Պետերբուրգում «երկրոդ շարքից» տեղափոխվել «առաջին շարք»՝ հարմարվելով Ռահմոնի և Ժեենբեկովի արանքում… Երևի՝ չէր կարող…

Ի դեպ, ապշերոնյան բռնապետի ԶԼՄ-ները երկու օր է հեգնելով մեկնաբանում են Հայաստանի վարչապետի այս լուսանկարը՝ Հայաստանից գրեթե չստանալով որևէ արձագանք… Հայաստանցի օգտատերերին արդեն շատ քիչ է հետաքրքրում թշնամական Ադրբեջանը… Իսկ Փաշինյանի երկրպագուները և համապատասխան ՊՈԱԿ-ի ֆեյքերը զբաղված են «ներքին թշնամուն» վիրավորելու և անպատվելու «պատվաբեր» գործով՝ կիրթ Իլհամ բաբային պատասխանելու «անպատվաբեր» գործը թողնելով մի քանի էնտուզիաստների վրա…»:

 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս