Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՀԿ-ն քննարկում է Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Գուցե իսկապես սա օրակարգային հարց է, երբ մի կողմից չես կարողանում վերահսկել խմբակցության գործունեությունը, մյուս կողմից՝ ազդել քաղաքային իշխանության գործունեության վրա։ Սակայն վստահ եմ՝ հետկանչն արդյունավետ լուծում չէ։ Ի վերջո, եթե «Լույս» խմբակցության ներսում ներդաշնակությունը խաթարված է, կարելի է գործունեությունը ծավալել առանձին-առանձին՝ անհրաժեշտաբար միմյանց փոխլրացնելով։ Ավագանիում անհրաժեշտ են ընդդիմադիր ձայներ, հակառակ պարագայում՝ քաղաքային իշխանության գործունեությունն ավելի անվերահսկելի կդառնա»: