««Կարգին» Հայկոյի չլուսաբանված պաշտոնական հանդիպումը:
Բա եթե պաշտոնական հանդիպում ա եղել դու էլ նեղվել ես շեյխերի ջինսերից, ինչի՞ պաշտոնական լուսաբանում չի եղել, փաստորեն պաշտոնական հանդիպում չի եղել, իսկ դու ջինս, հեռախոս, չգիտեմ ինչ։ Էստեղ էլ ես մարդկանց ուզում շեղե՞լ, չես հասկանում, որ էլ տեղ չես թողել, չես հասկանում, որ արդեն միջազգային սկանդալի ես տանում ու պախարակում Երևանի բարի համբավը՝ ով ա քեզ թույլ տվել նման կերպ վարվել Երևանի անվան հետ։
Հիմա ի՞նչ՝ կարևորը ջինսերն ե՞ն, թե ներդրումներ անելու պատրաստակամությունը։ Հետո վիրավորելով, իբր վիրավորվելուց հասկանում ես, որ գործ ունես այլ երկրի քաղաքացիների հետ, էն էլ թագավորական ընտանիքի հետ ուղիղ կապված։
Չէ դու չես հասկանում, որ սա դեր կամ սկետչ չի, սա քաղաքի կառավարում ա, որից դու կիլոմետրերով հեռու էս ու օրեցօր հեռվանում ես։ Ավելի լավ ա հեռու մնաս»։