«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Պարզվեց, որ թաշկինակս ավելի մեծ քաղաքական կշիռ ունի, քան որոշ «քաղաքական գործիչներ»»։

Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ ԱԺ նիստերի դահլիճում Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը գունավոր ծխարձակիչ վառեցին, Գևորգ Գորգիսյանը նույն կերպ թաշկինակով փակել էր իր քիթը և առաջարկում էր ընդմիջել նիստը, ինչը լայն քննադատությունների առիթ հանդիսացավ։