Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:

«Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երեւում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության: Հիմա էլ կասեն, թե թեք գծով փոխքաղաքապետն է ստորագրել: Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը»,-գրել է Խաժակյանը: