ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ֆեյսբուքը հիշեցնում է՝

9 տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ էր, իսկ մենք հետևողական պայքար էինք տանում նրա ազատության համար․ Հպարտ ենք, որ այդ պայքարը անարդյունք չէր։
Ահա և 9 տարի առաջվա գրառումը
«Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված այս արշավը ոչ թե նրան վախեցնելու համար է արվում, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեն հետեւողական պայքարել մեր երկրում արմատացած արատավոր երեւույթների դեմ: Ուրեմն Նիկոլի ազատության համար պայքարը մեր բոլորի անելիքն է»: