Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է..

«Բանասեր, ՀՀ շարքային քաղաքացի Վախթանգ Սիրադեղյանից պատմական գիտ. թեկնածու, ՀՀ ԱԺ նախագահ, պրն Արարատ Միրզոյանին. «որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտի» (ձեր խոսքերով՝ https://armenpress.am/arm/news/988893.html) նախագահ, Դուք պետք է գիտակցեիք, որ օրենքով չեք կարող լինել պետական գործադիր կառույցի (այսինքն՝ առաջնային մանդատ չունեցող պետական կառույցի) անդամ, որի ղեկավարը ձեր, իմա՝ ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրված վարչապետն է: Ուրիշ հարց, որ նրա կողմից կարող եք հրավիրվել ամեն անգամ՝ երբ ինքը կամ Դուք ցանկանաք մասնակցել ԱԽ նիստերին: Զարմանում եմ, որ ՀՀ լավագույն իրավաբան-սահմանադրագետ, ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած պրն Վահե Գրիգորյանը ոչինչ չի ասել Ձեզ այդ հարցի առումով: Հուսով եմ, որ այս ստատուսը կհասնի Ձեզ, և ինքներդ կհանեք այդ օրինագիծը»: