Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերն ունեն պետություն, այսինքն՝ քրդական մի համայնք ունի պետություն: Քրդերն այն տարածքի վրա ունեն պետություն, որտեղ նրանց դեմ իրականացվել է սպանդ, որտեղ օգտագործվել է քիմիական զենք, որտեղից հարյուր հազարավոր քրդեր փախել են պարզապես: Տարածաշրջանում թուրքերին ժողովրդագրական առումով հակակիշռ կարող են լինել ու կան միայն քրդերը: Այսօր գերտերություններից առնվազն մեկը համակրում է մեկ այլ տարածքի վրա ապրող քրդերին, իսկ այդ գերտերության բարձր հովանու ներքո գոյություն ունեցող մեկ այլ պետություն էլ ամեն կերպ սատարում է այդ քրդերին: Քրդերը պետք է կոտորվեն, պետք է զգան, որ առանց այդ գերտերության չեն կարող պետություն ունենալ, առանց այդ գերտերության ցանկության չեն կարող կառուցել իրենց կյանքը և պետք է պարտավորվեն, որ պետություն նվեր ստանալուց հետո կլինեն այնպիսին, ինչպիսին հենց այդ նույն գերտերության բարձր հովանու ներքո ստեղծված մեկ այլ պետությունն է այսօր...
Այո, քրդերը 2015թ.-ից որոշեցին, որ ռուսների հետ ճանապարհ չունեն գնալու և ԱՄՆ-ին ընդունեցին որպես իրենց հովանավոր, որպեսզի դառնան մի նոր Իսրայել հենց այդ տարածքներում...»: