Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վերադարձի համակարգը երևի լավագույն կարգավորումն է եղել նախկին իշխանությունների կողմից ընդունված հարկային օրենսգրքում: Եվ համակարգում նոր սահմանափակումների մասին խոսելը, առկա սահմանափակումները պաշտպանելը միայն խոչընդոտներ է առաջացնում և առաջացնելու:

Ամեն ինչ միայն թվաբանություն չէ, և բյուջեի եկամուտ-ծախսի տրամաբանություն նայել այս հարցում նույնն է, որ մարդկանց թոշակ չտանք, թոշակառուները հարկ չեն վճարում:

Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ թե տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ: Մեր բնակֆոնդի 90%-ից ավելին շուտափույթ փոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ և ունենալ շատ-շատ արտոնություններ և՛ կառուցապատողների, և՛ բնակիչների համար: Պետությունը ոչ միայն պետք է մարդկանց խրախուսի, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել:

Բնակարաշինության խթացմանն ուղղված ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է:

Դավադրությունների տեսության սիրահարներին՝ բա որ երկրաշարժ եղավ՝ առանց սահմանափակումների...