ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես շատ սխալական մարդ եմ, ու հնարավոր է՝ հիմա էլ եմ սխալվում, բայց բան կա՝ չեմ հասկանում:

Եթե երեխան 12-ամյա հանրակրթական համակարգում մանրամասն ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, ինչո՞ւ պետք է, օրինակ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում շարունակի դա անել: Գուցե պետք է, ես չեմ հասկանում, կուզեմ լսել կարծիքներ:

Հ.Գ. Այն, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր լեզուն ու պատմությունը կատարելապես՝ չեմ քննարկում, բայց դա, իրոք, կարելի է անել (և պե՛տք է արվի) դպրոցում արդեն: Իսկ մասնագետ ստանալու համար, կարծում եմ, ուսանողը պետք է բեռնաթափվի իր մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներից: Թերևս հակառակն է ապացուցում այն, որ մենք այսօր ունենք «ամեն ինչից գլուխ հանող» հանրություն, բայց շատ քիչ թվով գերազանց մանագետներ»: