Ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեմ ե՞ք Քոչարյանին, ոչ մի խնդիր, ես էլ դեմ կլինեմ, բայց մինչ այդ մի քանի պայման ունեմ։
Շարունակելով Արթուր Դանիելյանին պահանջում եմ՝
1-Քանդել Հյուսիսային պողոտան։
2-Քանդել Դավիթաշենի կամուրջը։
3- Քանդել այն բազմաթիվ դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք կառուցվեցին Քոչարյանի ժամանակ ու երեխաներին նորից ուղարկել տնակներում դաս սովորելու։
4-Քանդել Դիլիջանի թունելը, որ Տավուշը միացնում է Գեղարքունիքին։
5 -Քանդել Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաճյուղը։ Օգտագործել վտանգավոր ու միջազգային ստանդարտներին չհամապատասխանող հինը։
6-Քանդել Ծաղկաձորի ճոպանուղին։
7-Քանդել Կասկադն ու բերել 2002 -ից առաջվա տեսքին։
8-Քանդել աղետի գոտում կառուցված բոլոր շենքերը ու հետք չթողնել բոլոր վերականգնողական աշխատանքներից։
9-Վատացնել տնտեսությունը այնպես, որ Քոչարյանի ապահոված երկնիշ տնտեսական աճերի հետ "Քվիտ" լինենք։
10-Քոչարյանի ժամանակ երկու տարի շարունակ ներգաղթած մարդկանց վտարել Հայաստանից։
11-Կախարդական փայտիկի օգնությամբ ետ բերել 2008-ը, ու իշխանությունը փոխանցել Լևոն Տեր-Պետրոսյանին, ով բացահայտ ասում է. "Արցախը մինչև չտաք չեք կարող լավ ապրել, տղա եք մի տվեք"։
Եթե համաձայն եք այս պայմաններին ուրեմը դուք ուրացող սրբապիղծ եք, եթե համաձայն չեք ուրեմը կեցցե՛ Քոչարյանը, ուրեմը մեր հայրենիքին դեռ պետք է Քոչարյանը։ Նրա համար չէ, որ նա սուրբ է, կամ ինձ համար ազնվության գագաթնակետն է, կամ կուռք է։ Ո՛չ, նա Հայաստանին պետք է։
#Ազատություն_Արցախի_հերոսին»։