Գրող, լրագրող Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից. «Քիմ Քարդաշյանին, ոնց պտտվում ես, միայն մի բանի համար են մեղադրում. որ ապրում է էնպես, ինչպես ուզում է, ու դրա համար թույլտվություն չի խնդրում, չի համաձայնեցնում իր գործողություններն ուրիշների հետ։ Ուզեց՝ ընտանիքը հաղորդման ֆորմատ դարձրեց, ուզեց՝ պոռնո տեսանյութում նկարվեց, ուզեց՝ կոսմետիկա ստեղծելով է զբաղվում։ Իրեն հետաքրքիր է՝ փորձում է ցեղասպանության հարցը հնարավորինս լսելի դարձնել։ Հետաքրքրել է՝ հայկական ծաղիկներով օծանելիք ստեղծելու մտադրություն բարձրաձայնեց։ Հավեսը տվեց՝ արագի մեջ երեխեքին Էջմիածնում կնքեց։ Կմնա-կմնա՝ մի դեբիլիկ ֆրազ կբլթցնի, կուզի՝ խելացի ու մոտիվացնող միտք կարտահայտի։
Մարդը ապրում է։ Ու եթե իր կյանքի ինչ-ինչ փուլեր մեզնից որևէ մեկին դուր չեն գալիս, չի նշանակում, որ ինքն էդպես ապրելու իրավունք չունի։ Դա իր խնդիրը չի, մերն է՝ չնայած չպիտի լինի, որովհետև չպիտի էլ հետաքրքրեր։
Ինչից ինչ էլ դարձած լինի, ու ոնց էլ ուզի շարունակել իր կյանքը, Քիմի ֆենոմենի ամենակարևոր դասը դա է՝ ապրել էնպես, ինչպես հարմար է, ինչպես քեզ հավես կլինի, որովհետև ապրողը դու ես, ոչ մեկի չես խանգարում, կուզես՝ օգտակար կլինես, չես ուզի՝ ջանդ սաղ:)»: