Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ... 
Այսօր մամուլից տեղեկացա, որ ԵՊԲՀ ռեկտորն էլ է դատի տվել ձեր սրտի նախարարին... այս կոնտեքստում կարող եմ միայն ասել՝ ՀԱԼԱԼ ա, որովհետև մարդը զբաղեցնում է բավականին լուրջ պաշտոն և չի վախենում հանուն արդարության և արժանապատվության գնա ինչ-ինչ քայլերի, բայց այդ մասին հետո...

 

Ուզում եմ մի երկու բառ ասեմ Թորոսյանի արձագանքի վերաբերյալ... նախ նշեմ, որ ԵՊԲՀ-ն առողջապահության նախարարության ենթակայության տակ չի (ու փառք Աստծուն, որովհետև այլ պարագայում այնտեղ էլ կլիներ ՍԳԼ հիվանդանոցի պատկերը) և նախարարության որոշ պաշտոնյաներ որքան էլ ուզենան, չեն կարող «խորը պայքարել» որևէ բանի դեմ և ձեր սրտի նախարարի բերած փաստարկը հերթական սուտն է...
Երկրորդը՝ ի՞նչ կապ ունի ԵՊԲՀ-ն առողջապահության ոլորտի հետ... ԵՊԲՀ-ն կրթության ոլորտ է... որպես օրինակ կարող եմ բերել ԵՊՀ տնտեսագիտական կամ իրավաբանական ֆակուլտետները, որոնք էկոնոմիկայի կամ արդարադատության ոլորտ չեն համարվում: Պետք է ձեր սրտի նախարարին բացատրեք, որ գոնե սկսի հասկանալ ինչ է առողջապահության ոլորտը, իսկ ինչ է կրթության ոլորտը: Սենց որ շարունակվի, շուտով «ոլորտը մաքրելու» պատրվակի տակ նույնիսկ կարող ա գա ձեր տուն հաց ուտելու:
Երրորդը՝ բացատրեք ձեր սրտի նախարարին, որ որքան էլ ուզենա մարդկանց իրար հետ կապել, միևնույնն է չի ստացվելու, որովհետև իր սուտ և մանիպուլատիվ հայտարարությունները չունեն որևէ փաստական հիմք, բացի իր երևակայությունից (կարող է նաև էրոտիկ երևակայությունից)... Նման երևակայություններով, հերթական անգամ հաստատվում է, որ որևէ փաստ չունենալու պարագայում, նա սկսում է ընդունել «անատամ շնաձկան» կեցվածք, հույս ունենալով, որ «ժողովուրդը իր փոխարեն մի բան կանի»...

Նույնիսկ ամոթ է...