23:59
«Ապարան հատվածը նոր ասֆալտ են փռում. նույն անորակ «լատոկներով», տարբեր օրերին փռած ասֆալտի կարերը ցցված»

Նախ լավի մասին

Վանաձոր-Թումանյան ճանապարհի հիմնանորոգումն ավարտված է, Հայաստանում նման բարձր որակի ասֆալտապատ ճանապարհ գոյություն չունի։ (1 և 2 նկար)

Թումանյան Բագրատաշենը կապիտալ նորոգվում է, ես կասեի նոր ճանապարհներն սարոխքում, բոլոր նեղ տեղերը լայնացնում են, տեսադաշտը մեծացնում, բարձրությունները հնարավորինս իջեցնում, կամուրջները ու ջրատարները փոխարինում։ (3 և 4 նկար):

Հիմա վատի մասին

Սպիտակ – Ապարան հատվածը նոր ասֆալտ են փռում. նույն անորակ «լատոկներով», տարբեր օրերին փռած ասֆալտի կարերը ցցված։ Հին ասֆալտը քերում են ու ոնց ճանապարհը կար` խորդուբորդ (փոսերի մասին չի խոսքը) նույն ձևով էլ վրայից փռում են։

Հիմա մարդ չգիտի ուրախանա՞, թե՞ տխրի:

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս