Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդիրը, բնավ, այն չէ, որ շարքային Աշոտ Փաշինյանը Երևանում քույրիկի հետ զբոսնում է: Հերթական արձակուրդի մեջ է, Երևանում զբոսնում է, լավ է անում: Եվ, ընդհանրապես` բարի ծառայություն և ընտանեկան երջանկություն մաղթենք շարքային Աշոտ Փաշինյանին: Խնդիրն այն է, որ ժողովրդի վարչապետի զավակները Երևանում պետական թիկանազորով են զբոսնում: Սա նույնիսկ խնդիր չէ, սա խայտառակություն է: Որովհետև ժողովրդի վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը պետական թիկնազորից զրկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այդ ժամանակ դաշտ նետվեցին երեք հիմնավորումներ.
Աշխարհիկ իշխանությունը պետք է տարանջատել հոգևոր իշխանությունից:
Վեհափառն իր հոտից չպետք է վախենա և մարդկանց մեջ պետք է դուրս գա թիկնազորով:
Եթե վտանգ է զգում Վեհափառը, թող դիմի ժողովրդի վարչապետին և նա թիկնազոր կտրամադրի:
Հարց է, չէ՞, առաջանում. ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով: Վտանգ կա՞, ժողովրդի վարչապետի ընտանիքը ժողովրդի՞ց է վախենում, որ մարդամեջ է դուրս գալիս թիկնազորով»: