«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ' ոսկո՞ւ թե ուրանի:
Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումն ա, որն ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները: Իսկ միտքը սա է' «ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»: Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:
Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:
«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:
Չգիտեմ' Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:
Այնպես որ, Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:
Իսկ կարո՞ղ եք ասել' ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»: