Թուրքիան գնալով ավելի է մոտենում ներքաղաքական ճգնաժամին:
Էրդողանը գրեթե ամեն շաբաթ կառավարության կազմում փոփոխություն է կատարում, նախարարներ և փոխանախարարներ փոխում, սակայն իրավիճակը մնում է լարված և անկանխատեսելի:
Ընդդիմադիր MHP կուսակցության առաջնորդն անգամ ակնարկել է, որ եթե Էրդողանն այսպես շարունակի, Թուրքիան կանգնելու է քաղաքացիական պատերազմի սկսման առջև: Ինչպես նա, այնպես էլ բազմաթիվ քաղաքական կարկառուն դեմքեր խիստ մտահոգիչ են համարել Էրդողանի վարչակազմի կողմից բանտարկյալների համաներման մասին օրինագիծը, որը ներկայացվելու է խորհրդարանին:
Էրդողանը փորձում է ներքին քաղաքական այս վիճակը փոխարինել արտաքին քաղաքական իրավիճակով՝ ավելի լարվածություն մտցնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Հենց դա է պատճառը, որ նա հայտարարել է, որ Սիրիայում սեպտեմբերի վերջերից սկսելու է ռազմական գործողություններ իրականացնել:
Սպասենք անակնկալ զարգացումների: