Նախ հանրաքվեն հենց էնպես վերջին պահին չի որոշվում, այն էլ մի կողմից լրիվ պառակտված, մյուս կողմից քաղաքականապես ոչ-հասուն ընտրությունների վրա թքած ունեցող բնակչություն հաշվող մի երկրում, փաստը վերջին պատգամավորական ընտրությունների մասնակցության չափերը... Այս վերջին պատճառով հանրաքվեն կարող է լրիվ անբաղձալի արդյունք տալ, որի առջեւ պետք է խոնարհվել: Հետո հանրաքվեն պետք է նաեւ վերաբերի իշխանության օրինականությանը եւ որոշի այդ իշխանությունը պետք է մնա թե ոչ? Եթե հանրաքվեի արդյունքը լինի Ամուլսարի շահագործումը, իշխանության դիրքերն էլ ավելի կամրապնդվեն... արդեն մեծամասնության կողմից մեըժված մի իշխանության, որի լեգիտիմությունը ավելի քան վիճելի է արդեն 2018-ի մայիսից: Իսկ եթե շահագործման տարբերակը տապալվեց, պետք է հստակ դրվի նաեւ վերից-վար իշխանության հրաժարականը, նույնիսկ այդ իշխանության մասնակից բոլոր կուսակցությունների լուծարումը եւ բոլոր անդամների վտարումը քաղաքական դաշտից, բայց այս դեպքում էլ քաղաքական կրիզիս է ստեղծվելու քանի որ չկա դեռ այնպիսի խելքը գլխին ծրագրով բարոյապես մաքուր ընդդիմություն, որպեսզի հհկ-ի նման ազգավնաս կառույցի վերադարձն արգելի դեմոկրատական ճամփով: Իսկ հհկ-ը ԵՐԲԵՔ չպիտի վերադառնա, ԵՐԲԵՔ! Իր ազգակործան դերը խաղալուց հետո, թող գնա գրողի ծոցը...

Իսկ որոշ խելացիների կողմից, ինչպես Հրանուշ Խառատյանը, առաջ քաշված դրամահավաքը, որպեսզի Լիդիանը իր պոչը քաշի Հայաստանից, լրիվ անընդունելի է: Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ, մանավանդ ներկա աղքատության պայմաններում, ուրիշի թողած քաքերը մաքրել: Ծայրահեղ դեպքում Եկեղեցին թող վաճառի իր երկրային գանձերը եւ մասոնական Բարեգործականից տասնամյակներից ի վեր նվեր ստացած գումարները հետ տա, այդպիսով ինքն էլ մաքրվելով իր երկրային մեղքերից եւ վերագտնելով իր հոգեւոր առաջնորդության իրավունքը, որ ամեն տեղ վաղուց է դարձել ավելի քան վիճելի: Մյուս հանքատերերին էլ, ինչպես Ծառուկյանին, ստիպել որ այդ գումարը հավաքեն, կարող է լուծում լինել: Չէ որ իրենք էլ են պատասխանատու երկրի տարբեր վայրերում փաստացի ապականության համար?

Սակայն երկու դեպքում էլ ինքնիշխան բառին արժանի պետությունը չի կարող այդքան ստորանալ եւ թույլ տալ, որ մի բուռ մարդիկ իր բնակչությանը շանտաժի տակ պահեն!

Ամենայնդեպս Լիդիանի ԲՈԼՈՐ անդամները պետք է զրկվեն Հայաստանի քաղաքացիությունից, եթե ունեն կամ ստացել են, դա օրինակ կծառայի բոլոր նրանց ովքեր կփորձեն հետագայում սրանց հետքերով առաջանալ: Դա կլինի քաղաքացիական բանադրանք, իր առաքելությանն արժանի Եկեղեցին էլ կարող է իր կողմից նրանց բանադրել, մեկը մյուսին չի վնասի այլ կլրացնի։

Բայց կարծես խնդիրն ավելի բարդացավ... ոչինչ, ամեն խնդիր իր լուծումն ունի, կամ էլ խնդիր չկա։