ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադիր կարդացի (ես աբսոլյուտ դիլետանտ եմ) «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: 4-րդ գլուխը՝ երկու անգամ:

Այս պահին արդեն ունեմ ձևավորված միջանկյալ կարծիք, քանի որ ունեմ հարցեր: Միջանկյալ կարծիքս է, որ հանքը չպետք է բացվի: Նորից շեշտեմ, որ սա միջանկյալ կարծիք է, ըստ այդմ՝ կարող է նույնը մնալ, կարող է և՝ փոխվել տարբեր պարզաբանումներից հետո, այս կարծիքը նաև կապ չունի հանքարդյունաբերության մասին իմ կամ իմ թիմի ընդհանուր պատկերացումների հետ ու չի ձևավորվել որևէ ճնշման հետևանքով:

Խնդրով երկար զբաղված սիրելի #saveamulsar-ականներ (մարդկանց պայմանական խումբ, որոնք թվային միջավայրում ապահովում են հանրության տվյալ կարծիքի ներկայությունը), խնդրում եմ ինձ ողողել մասնագիտական և փորձագիտական բացատրություններով:

Բայց քանի որ հիմա շատ զբաղված եմ Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքով, և ապակենտրոնացած եմ, շատ եմ խնդրում՝ արդյունավետության համար այդ «հեղեղումներն» անել առանց զգացական ֆոնի, հգեբանական ճնշման և հնարավորինս կոնսպեկտած ու դիպուկ: Ես էլ իմ հերթին կաշխատեմ այլ փորձագիտական կարծիքներ լսել կամ կարդալ:

մեյլս՝ [email protected]
Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար»: